Կարևոր իրադարձություններ

Քարոզարշավի հենց առաջին օրից հերթական անգամ գերիշխեցին էմոցիաները, և մարդկանց միտքն ու ուշադրությունը փորձ է արվում տանել այլ ուղղությամբ. Ն. Զոհրաբյան

13 Սեպտեմբեր, 2018 12:09
Հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան
Քարոզարշավի հենց առաջին օրից հերթական անգամ գերիշխեցին էմոցիաները, և մարդկանց միտքն ու ուշադրությունը փորձ է արվում տանել այլ ուղղությամբ. Ն. Զոհրաբյան

Ես ցավով եմ արձանագրում, որ քարոզարշավի հենց առաջին օրից հերթական անգամ գերիշխեցին էմոցիաները, և մարդկանց միտքն ու ուշադրությունը փորձ է արվում տանել այլ ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու՝ ԲՀԿ-ի թեկնածու, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը


«Սա, իրապես, ցավով եմ նշում, որովհետև սրանից տուժելու է Երևանը և երևանցին։ Մենք դարձյալ մեր քաղաքի իրական և բարդ խնդիրները երկրորդ պլան ենք մղում։

Գիտեք, բոլոր էմոցիաներն ունեն հանդարտվելու հատկանիշ, բայց իրական պրոբլեմներն ինքնալուծման հատկանիշ չունեն։ Դրանք իրենք իրենց չեն լուծվում. վաղը, մյուս օր կհանդարտվեն նաև այս էմոցիաներն ու դարձյալ Երևանը և երևանցին կմնան իրենց բազմաթիվ չլուծված խնդիրներին դեմ հանդիման։

Ես համաձայնել եմ դառնալ քաղաքապետի թեկնածու՝ իմ մեջ ունենալով վճռականություն և որոշում՝ հստակ ժամանակացույցով, մեր թիմի հետ միասին, լուծել Երևանի հիմնական խնդիրները։

Ես համաձայնել եմ դառնալ քաղաքապետի թեկնածու՝ Երևանում երևանյան մթնոլորտ ձևավորելու համար՝ խաղաղ, համերաշխ և փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձևավորելու համար։
Ուզում եմ անկեղծ ասել՝ քարոզարշավի հենց սկզբից ինձ համար հստակ ուրվագծվել է իմ ընտրազանգվածը. ինձ և ԲՀԿ-ին ձայն են տալու այն մարդիկ, ովքեր ուզում են, որ Երևանի կոնկրետ խնդիրները ստանան կոնկրետ լուծումներ։

Ինձ և ԲՀԿ-ին ձայն են տալու նրանք, ովքեր Երևանը չեն բաժանելու սևերի և սպիտակների, և Երևանը ընկալում են, որպես մեկ միասնական, համայն հայության մայրաքաղաք»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին