Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրում

13 Սեպտեմբեր, 2018 11:53
Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրում

ՀՀ Սահմանադրության 108-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական  օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների 1/4-ը դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ արդարադատության կայացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի  և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ հաշվի առնելով պատգամավորների դիմումը այսօր՝ սեպտեմբերի 13-ի ԱԺ նիստի անմիջապես ավարտից հետո հրավիրվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ էլ որոշում է կայացվելու Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ Հանձնաժողովի անդամների թիվը սահմանվելու է խորհրդարանի որոշմամբ։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին