Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    487
    490

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ բանաձևի նախագծից դուրս է բերվել հակահայկական ձևակերպումը

13 Սեպտեմբեր, 2018 10:48
Հեղինակ՝ Արփինե Հովհաննիսյան
ԵԽԽՎ բանաձևի նախագծից դուրս է բերվել հակահայկական ձևակերպումը

ԵԽԽՎ բանաձևի նախագծից դուրս է բերվել հակահայկական ձևակերպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

«Թերեւս, եթե չլիներ Ադրբեջանի նախագահի երեկվա ռազմահայրենասիրական ու պաթոսախեղդ հիստերիան, չէի անդրադառնա այս հարցին, քանի որ չեմ սիրում վաղօրոք փակագծեր բացել։ ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանին կտրամադրեմ առավել մանրամասն տեղեկատվություն, իսկ առայժմ փաստենք, որ հիստերիայի պատճառներից մեկն էլ այն էր, որ երկու օր առաջ հերթական անգամ Ադրբեջանի համար այնքան բաղձալի ձեւակերպումը առ այն, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է», տեղ չգտավ հերթական զեկույցի նախագծում»,- նշել է Արփինե Հովհաննիսյանը։

Նա ընդգծել է, որ իր՝ որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի, պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում սա վեցերորդ անգամն է, երբ բանաձեւերում տեղ չեն գտնում կամ դուրս են բերվում ադրբեջանական լոբբինգի հետեւանքով այս կամ այն զեկույցում տեղ գտած անցանկալի ձեւակերպումները։

«Նույն աշխատանքը կշարունակվի այսուհետ եւս: Ալիևը կարիք ունի հասկանալու, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանին գովերգելը, իսկ հետո փնովելը իրեն չեն հանձնի Արցախը, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական հակասությունների վրա հույս դնելով, նա կարող է երբեւէ հասնել մեր պաշտպանության թուլացմանը։ Երբ հարցը վերաբերում է մեր գոյությանն ու ինքնությանը, չկա ոչ մի հակասություն երկրի ներսում եւ փոխզիջում Ադրբեջանի համար։ Հիշե՛ք, չեք հաջողելու: Ձեր խնդիրներով զբաղվեք։ Դրանցից շատ ունեք»,-դիմելով Ադրբեջանի ղեկավարությանը՝ նշել է Արփինե Հովհաննիսյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին