Կարևոր իրադարձություններ

«Լույս» դաշինքն Աջափնյակի վթարային շենքերի խնդրի լուծումը տեսնում է վերաբնակեցման հիմնադրամի ստեղծմամբ

12 Սեպտեմբեր, 2018 23:05
«Լույս» դաշինքն Աջափնյակի վթարային շենքերի խնդրի լուծումը տեսնում է վերաբնակեցման հիմնադրամի ստեղծմամբ

 

Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Լույս» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Խաժակյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի վթարային շենքերի լուծման միակ ճանապարհը համարում է վերաբնակեցման հիմնադրամի ստեղծումը։ «Աջափնյակ վարչական շրջանում առկա են երրորդ կարգի վթարային շենքեր, որոնք թվով 64 են։

«Լույս» դաշինքն առաջարկում է այս խնդիրը լուծելու ծրագիր, որը ենթադրում է երեք տեսակի ֆինանսական մուտքեր` համայնքային, պետական և մասնավոր»,-  Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարեց Դավիթ Խաժակյանը։ Նրա հավաստմամբ` «Լույս»-ի նպատակն է կառուցել բազմաբնակարան շենքերի թաղամաս, որտեղ կբնակվեն այդ շենքերի բնակիչները։

«Լույս» դաշինքն առաջարկում է նաև վերելակների հիմնանորոգման, Ֆիզիկայի ինստիտուտի խաչմերուկում և Գևորգ Չավուշի արձանի մոտ մետրոպոլիտենի երկու կայարանի կառուցման ծրագիր։

«Մետրոպոլիտենի «Գործարանային» կայանը քիչ է օգտագործվում։ Մենք առաջարկում ենք իրականացնել երկարաժամկետ, բայց արդյունավետ ծրագիր»,- հավելեց Դավիթ Խաժակյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին