Երեկ ՀՔԾ պետի հրապարակած ցուցակում նշված և այժմ գործող զինվորականների հանդեպ քննություն չի ընթանում պաշտպանության նախարարությունում։ Այս մասին լրագրողներին հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը․«Եթե դուք տեսել եք հրապարակումը, նշված է՝ ինչ է, հավելավճարներ են ստացել զինծառայողները։ Եթե նախաքննության մարմինը գտնի որևիցե քրեորեն պատժելի հարց այդ գործի շրջանակներում, խնդիր չկա»։
Նշենք, որ երեկ ՀՔԾ պետը աղմկահարույց ձայնագրության առթիվ հրավիրած ասուլիսի ժամանակ զինվորականների ցուցակ հրապարակեց, որոնք ըստ իր պնդմամբ՝ գումար են ստացել բարձր պաշտոնյաներից և օլիգարխներից՝ նրանց ունեցվածքը պաշտպանելու համար։ Ցուցակը վերնագրված է «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ԼՐԱՑՈՒՑԻԻՉ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ»: