Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը հաստատում է թիկնապահներին բերման ենթարկելու փաստը

12 Սեպտեմբեր, 2018 18:54
Ոստիկանությունը հաստատում է թիկնապահներին բերման ենթարկելու փաստը

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Երևանի Լեոյի փողոցից ուղեկցում կատարելու համար Prado մակնիշի ավտոմեքենայից բերման է ենթարկել 5 անձի: 

Shabat.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց , որ նրանցից մի քանիսի մոտ զենք է հայտնաբերվել, զենքերի օրինականությունը ստուգվում է: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն բերման ենթարկվածները  պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահներն են:  Ահարոնյանն այս լուրը չհաստատեց:

Երեկ երեկոյան ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին են հրավիրել նաև գործարար, «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից մի քանիսին:

Աշոտ Ահարոնյանն ասաց, որ նրանց նույն նպատակով են բերման ենթարկել, սակայն զենք չի հայտաբերվել:Արդյոք կապ ունեն բերման ենթարկվածներիը վարչապետի հրամանի հետ, Ահարոնյանը չհերքեց:

Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքնի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հանձնարարեց զինաթափել բոլոր օլիգարխների թիկնապահներին, Հայաստանում կարգուկանոն հաստատել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին