Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում Արցախի և Հայաստանի նկատմամբ

12 Սեպտեմբեր, 2018 17:57
Ադրբեջանն անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում Արցախի և Հայաստանի նկատմամբ

Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է տապալել ԼՂՀ հարցով բանակցային գործընթացը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Բացարձակ՝ ես նման կարծիքի չեմ, հակառակը, Հայաստանի կողմից տվյալ դիրքորոշումն իրական ճանապարհ է ցույց տալիս հակամարտության կարգավորմանը: Քանի որ հակամարտությունն Արցախի և Ադրբեջանի Հանրապետության միջև է՝ բանակցային գործընթացում առանց Արցախի ներգրավման հնարավոր չէ ենթադրել՝ հակամարտությունը իսկապես կլուծվի»,- անդրադառնալով հայտարարությանը Shabat.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքագետի խոսքով՝ Ադրբեջանը ինքն է մի կողմից տարիներ շարունակ ռազմատենչ հռետորաբանություն օգտագործում, անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում Արցախի և Հայաստանի նկատմամբ․ «Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ ագրեսիաներ է իրականացնում:

Երբեմն այդ ագրեսիաները փոխվում են գործողություններով, ձեռք են բերում առավել լայնածավալ բնույթ, ինչպես օրինակ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ էր:

Ադրբեջանի քաղաքականության մաս է կազմում Արցախի Հանրապետության հետ բանակցային գործընթացի հետ մտնելուց հրաժարվելը: Հաշվի առնելով այս հանգամանքները կարծում եմ՝ Ալիևի վերջին հայտարարությունը միտումնավոր բանակցային գործընթացը վիժեցնելու քաղաքականության բաղադրիչ մաս»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին