Կարևոր իրադարձություններ

Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու․ վարչապետի խորհրդական

12 Սեպտեմբեր, 2018 16:31
Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու․ վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրանում է 60 տոկոսով՝ կազմելով 25.500 դրամ, որը գերազանցում է պարենային աղքատության շեմը:

Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու: Կառավարությունը անում է առավելագույնը ապահովել թոշակառուների արժանապատիվ և բարեկեցիկ ծերությունը: Ի դեպ, նախորդ իշխանությունների կողմից թոշակի բարձրացման որոշումներին կարող եք ծանոթանալ Հայաստանի ազգային արխիվում»:

 

Լրահոս

Դիտել ավելին