Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը որոշ հարցերում զիջումների չի գնացել և Ռուսաստանը սրանով ուզում է ցույց տալ, որ իրենց մոտ կան նաև այլ կոմպրոմատներ

12 Սեպտեմբեր, 2018 15:49
Փաշինյանը որոշ հարցերում զիջումների չի գնացել և Ռուսաստանը սրանով ուզում է ցույց տալ, որ իրենց մոտ կան նաև այլ կոմպրոմատներ

Ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը Shabat.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության և Ազգային անվտանգության ծառայության ղեկավարների հեռախոսազրույցի ձայնագրությանը, ասաց, որ որպես տեխնոլոգիա դա հանդիսանում է կոմպրոմատ, բայց թե ով է կոմպրոմատի հեղինակը՝ միանշանակ չի կարող ասել։ 

Արմեն Բադալյանի խոսքով՝ դա կարող են լինել չորս սուբյեկտներ, որոնք այդ կոմպրոմատը դրեցին շրջանառության մեջ:

  1. Ներկա վարչապետի մրցակիցներն են՝ նախկին իշխանության ներկայացուցիչները: Նրանց նպատակը կարող է լինել ցույց տալը, որ վարչապետի խոսքը գործի հետ չի համապատասխանում, որովհետև վարչապետը ասում է, որ ինքը չի միջամտում դատաիրավական գործընթացին, իսկ այստեղ որոշակի երանգներ կան, որ նա միջամտում է: Դրանով նպատակ ուներ իջեցվել վարչապետի վարկանիշը հատկապես Երևանի ավագանու ընտրությունների այս համատեքստում: Եվ մենք չենք կարող ասել, որ սա ձայնագրված միակ խոսակցությունն է, կարող են լինել նաև այլ ձայնագրություններ: Ցանկանում են ցույց տալ նաև, որ իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է գնում, որ խոսքը գործի հետ չի համապատասխանում, որ վարչապետը հանրահավաքին մի բան է ասում, իրականում փակ տեղը բան է անում
  2. Դա կարող է իրականացված լինել Ռուսաստանի կողմից

Եթե սա Ռուսաստանի կողմից է իրականացված, չի բացառվում, որ այն հետապնդում է այն նույն նպատակը, ինչ նախորդ դեպքում, գումարած նաև այն, որ վերջերս Պուտին- Փաշինյան հանդիպման ժամանակ միգուցե Փաշինյանը որոշ հարցերում զիջումների չի գնացել և Ռուսաստանը սրանով ուզում է ցույց տալ, որ իրենց մոտ կան նաև այլ կոմպրոմատներ, որոնք կարող են դրվել շրջանառության մեջ և դրանով շատ մեծ հարված հասցնել վարչապետին, եթե նա ինչ- ինչ հարցերում չգնա զիջումների:

  1. Դա հենց վարչապետի թիմակիցների միջև ընթացող պայքարն է, կամ հենց վարչապետի գիտությամբ է շրջանառության մեջ դրվել:

Եթե սա արվել է վարչապետի թիմակիցների կողմից, ապա նպատակն այն է, որ ընտրական գործընթացը էլ ավելի զգացմունքային դարձնեն և նրան հաղորդեն սև ու սպիտակ գույներ, ինչպես նշեց  քաղաքապետի նրանց թեկնածուն:Սա բավականին լավ զգացմունքայնություն է հաղորդում ընտրազանգվածին, ցույց տալով, որ հակահեղափոխականությունը փորձում է ճնշել հեղափոխությանը, իսկ սա բավականին մեծ աջակցություն կարող է լինել վարչապետին, քանի որ նա այս փաստը օգտագործելով իր ելույթներում  բավականին լայնածավալ հարձակման է անցնելու բոլոր այդ սև ուժերի դեմ: Փաստորեն նա կարող է այս կոմպրոմատը օգտագործել իր թեկնածուի վարկանիշը բարձրացնելու համար: Ամբողջ լրատվական դաշտն այժմ քարոզարշավը թողած լուսաբանում է այս դեպքը, իսկ մնացած ուժերի համար յուրաքանչյուր կորցրած ժամը մեծ վնաս է, նրանց վրա փաստորեն հիմա այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձվում:

  1. Դա կարող լինել նաև Արևմուտքի կողմից իրականացված:

Սրա նպատակը կարող է լինել, որ Արևմուտքը ուղղակի գոհ չէ  այսօրվա վարչապետից և իշխանություններից և սրանով ուզում է հասկացնել, որ ունի նաև այլ կոմպրոմատներ, որոնք կարող են դրվել շրջանառության մեջ, եթե վարչապետը իր արտաքին քաղաքականության մեջ շտկումներ չմտցնի:

Թե  այս տարբերակներից ո՞րն է իրականում, չեմ կարող ասել, բայց սա շատ պրոֆեսիոնալ արված գործ է, քանի որ դրա համար անհրաժեշտ սարքերը խանութում հենց այնպես չեն վաճառվում, որ գնաս առնես ու ձայնագրես:

 

Լրահոս

Դիտել ավելին