Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել․ Արտակ Դավթյան

12 Սեպտեմբեր, 2018 15:34
Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել․ Արտակ Դավթյան

Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Հիշեցնենք, որ Դավթյանը 2008թ-ին զբաղեցնում էր ՀՀ ՊՆ օպերատիվ վարչության պետի պաշտոնը:

«Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ: Նրանց նման հրաման չի տրվել»,- ասաց նա:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշեց, որ այդ օրերին սահմանում մարտական աշխատանքն ընթացել է սովորական հունով․ «Առաջնագիծը նոսրացած չի եղել։  Մարտական աշխատանքը եղել է սովորականի նման: Սահմանը Մարտի 1-ի օրերին չի թուլացել:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը երեկ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զինծառայողներին դարձրել են վարձկաններ՝ օլիգարխների հաշիվներից նրանց գումար վճարելով։ Խաչատրյանը նաև ասաց, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ շուրջ 14 օր շարունակ զինվորները սահմանը պահել են առանց հերթափոխի, ինչն էլ հանգեցրել է սահմանային լարվածության և դիվերսիոն փորձի։ 

 

Լրահոս

Դիտել ավելին