Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է տապալել ԼՂՀ հարցով բանակցային գործընթացը․ Ալիև

12 Սեպտեմբեր, 2018 15:16
Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է տապալել  ԼՂՀ հարցով բանակցային գործընթացը․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «իր հակասական հայտարարություններով» ամեն կերպ ձգտում է տապալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացը, գրում է «Интерфакс-Азербайджан»-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին։


Ադրբեջանի ղեկավարն  ընդգծել է, որ վարչապետ Փաշինյանն առաջին օրերից հանդես է եկել հակամարտության կարգավորման հարցով «հակասական հայտարարություններով», և այդ հայտարարություններն առնվազն զարմանք են առաջացնում։

Ալիևն անընդունելի է համարում Արցախի հետ բանակցություններ անցկացնելու՝ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թեզը։
Իլհամ Ալիևը չի ընդունում նաև, որ  շրջանները Արցախի  Հանրապետության մասն են կազմում:


«Ալիևն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմի մոտ կարծիք է ստեղծվում, որ Փաշինյանն ամեն կերպ ձգտում է տապալել բանակցային գործընթացը: Այդ դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա»,- ասված է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին