Կարևոր իրադարձություններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցությունների ձայնագրման մասին

12 Սեպտեմբեր, 2018 13:56
ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցությունների ձայնագրման մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ինչի իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի:

«Ինչպես հայտարարվել է, գաղտնալսման առնչությամբ հարուցվել է քրեական գործ, և Ընկերությունը տեղին չի համարում մեկնաբանել այս գործին առնչվող տեղեկությունները:

Այնուամենայնիվ, ելնելով ընկերության գործարար համբավը պաշտպանելու անհրաժեշտությունից և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահանջում է դադարեցնել որոշ ԶԼՄ-ների և անհատների, մասնավորապես սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հարցի անհարկի շահարկումը և Ընկերությանն ուղղված զրպարտությունների տարածումը»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին