Կարևոր իրադարձություններ

Պետք չէ հանիրավի անուններ շոշափել առանց իմանալու․ Վահրամ Բաղդասրյանը՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի մասին

12 Սեպտեմբեր, 2018 12:45
Պետք չէ հանիրավի անուններ շոշափել առանց իմանալու․ Վահրամ Բաղդասրյանը՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի մասին

 Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դժվարանում է պատասխանել, թե ու՞մ էր ձեռնտու ԱԱԾ և Հատուկ քննչական ծառայության ղեկավարների հեռախոսազրույցի ձայնագրումն ու տարածումը․ «Համենայնդեպս մեզ համար դա ձեռնտու տարբերակ չէ։ Ես կասեմ, որ պետք չէ հանիրավի անուններ շոշափել առանց իմանալու։ Քննությունը կպարզի, չեմ ցանկանա նման հնչեղություն ունեցող հարցի շուրջ ենթադրություններ անել»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանն ու հրահանգին, որ «ասֆալտին պառկեցեն  օլիգարխների թիկնազորին և զինաթափ անեն», Բաղդասարյանն արձագանքեց․ «Ես չէի ցանկանա, որ երկրի վարչապետը նման տոնով խոսեր ժողովրդի հետ»։

Բաղդասարյանն ասում է՝ հայտարարություններով գումարներ վերադարձնելը  անհատներից  այդ կերպ չի արվում, չեն առգրավվում դրա համար կան համապատասխան մարմիններ կա դատարան․ «Եթե կա նման երևույթներ՝ դատական կարգով ի հայտ կգան»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին