Կարևոր իրադարձություններ

Նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նյու Յորք

12 Սեպտեմբեր, 2018 12:35
Նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նյու Յորք

Սեպտեմբերի վերջին նախատեսվում է  ՀՀ վարչապետի այցը Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Նաև նախատեսված են երկկողմ հանդիպումներ, որոնց մասին հավելյալ տեղեկություն կտրվի։Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ ՄԱԿ- ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին կմասնակցի նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

 Տիգրան Բալայանը անդրադառձավ նաև Վրաստանի վարչապետի Հայաստան կատարած այցին՝ նշելով, երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված տարբեր պայմանավորվածությունների մասին։

Տիգրան Բալայանը հիշեցրեց, որ այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ով երեկ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին:
«Կայացել են նրա հանդիպումները ՀՀ վարչապետի, արտգործնախարարի հետ: Այսօր տիկին Ժանը և ՀՀ վարչապետը բացում են ֆրանկոֆոն ՀԿ-ների ֆորումը, որին մասնակցում են շուրջ 200 ՀԿ-ների ներկայացուցիչներ ֆրանկոֆոն երկրներից»,- տեղեկացրեց ԱԳՆ ներկայացուցիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին