Կարևոր իրադարձություններ

Երեկ վարչապետի կողմից տեղի ունեցավ մանիպուլյացիա և անդրադարձ չեղավ բովանդակությանը

12 Սեպտեմբեր, 2018 12:24
Երեկ վարչապետի կողմից տեղի ունեցավ մանիպուլյացիա և անդրադարձ չեղավ բովանդակությանը

«Մտահոգություն պետք է բոլորս ունենաք, որովհետև առնվազն մենք բոլորս երեկ վարչապետից ակնկալում էինք գնահատական հեռախոսազրցույցի բովանդակությանը։ Այն, որ գաղտնալսումը ապօրինի է, վատ է, մտահոգիչ է, սա փաստ է երկու կարծիք լինել չի կարող և ոչ թե ԱԱԾ պետք է զարմանա, կամ ՀՔԾ զարմանա, այլ մենք պետք է զարմանանք, թե ինչու են մեր ուժային կառույցների հեռախոսազանգերը լսում, ինչու են այդքան անզգույշ, երկրորդը՝ եթե իրենց լսում են մեզ էլ կարող են լսել, էլ չեմ ասում, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ այդքան խնդիրներ կան»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով, երեկվա ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի  ձայնագրությանը։

Էդուրադ Շարմազանովի խոսքով՝ երեկ վարչապետի կողմից տեղի ունեցավ մանիպուլյացիա և անդրադարձ չեղավ բովանդակությանը։

«Վատ ա, շատ վատ ա, բայց Շարմազանովը մեղավոր չի դրանում, հիմա ես կոնկրետ հարց եմ տալիս՝ բազմաթիվ անգամ նշել եք, որ իրավապահ, դատական մարմիների աշխատանքին չեք միջամտում, ո՛չ Քոչարյանի, ո՛չ Խաչատուրովի, ո՛չ Մարտի –ի, ոչ էլ որևէ մեկի գործով իմա ո՞նց եղավ, որ ըստ այս ձայնագրության, դատավորը ԱԱԾ տնօրենի հետ կապի մեջ է մտնում,  ասում՝ դուխով, ուզես-չուզես, պետք է կալանավորես: Ո՞նց է լինում, որ Խաչատուրովի կալանավորման որոշումը տեղի է ունենում ոչ թե փաստերի հիման վրա, նրա հիման վրա, որ ռուսների հետ նոր են բարիշել, ռուսները կնեղանան, թե չեն նեղանա, էդ հիման վրա: Բաց թող, բաց մի թող, բա Սեյրանին չես բռնելո՞ւ, վարչապետն ասել է՝ փակեք, մի հատ վարչապետի հետ խոսենք: Վարչապետն ի՞նչ կապ ունի այդ գործի հետ»:

Շարմազանովը այդ մտագոհությունները հնչեցրել էր նաև երեկ՝ ԱԺ ամբիոնից․ «Երկրի վարչապետ Փաշինյանը պետք է պատասխան տա այդ մտահոգությունների։ Գաղտնալսումը կատարվել է միգուցե էստեղից, դավադիր ուժերի կողմից, միգուցե արտաքին ուժերի կողմից, թող իրենք պարզեն, բայց մի բան պարզ է, որ Հայաստանում քրեական գործերը զանգովի արդարադատությամբ են իրականացվում: Ձայնագրությունն ապացուցեց, որ Հայաստանում կա քաղաքական հետապնդում և  քաղաքական պատվեր: Ինչ կապ ունի ասֆալտի վրա պառկացնել, կամ այդ երկու ժամում ո՞ւմ պառկացրին, երկու հատ խեղճուկրակ «Նիվայի» շոֆե՞ռ: Ինչ է նշանակում ասֆալտի վրա պառկացնել: Երեկվա իր հայտարարությամբ վարչապետը հայտարարեց քաղաքական տեռորի ժամանակաշրջանի սկիզբը: Դա վարչապետի ելո՞ւյթ էր: Ո՞ւմ վրա է մուննաթ գալիս, ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, ինչ կապ ունի ՀՀԿ-ն, մյուս երեք ուժերը»,-ասաց Շարմազանովը:

 

Լրահոս

Դիտել ավելին