Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Բաղանիսում

12 Սեպտեմբեր, 2018 12:17
Կրակոցներ Բաղանիսում

Երեկ եւ այս գիշեր հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը: 

 Բաղանիս համայնքի ղեկավար  Նարեկ Սահակյանը  լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ կրակոցները վերջին շրջանում ակտիվացել են եւ սեպտեմբերի 2-ից սկսած հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Կարևորն այն է, չկան վիրավորներ, միջպետական ճանապարհը չի փակվել: «Իրավիճակը անհանգստացնում է բնակչությանը, սակայն մենք սովոր ենք կրակոցների ու մեր երեխեքն էլ սիրով գնում են դպրոց, դասապրոցեսը չի խաթարվել, վստահում ենք մեր սահմանապահներին»,-ասել է  Նարեկ Սահակյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին