Կարևոր իրադարձություններ

Նախ, պետք է վերծանել, թե օլիգարխն ինչ բան է. Գալուստ Սահակյան

12 Սեպտեմբեր, 2018 11:46
Նախ, պետք է վերծանել, թե օլիգարխն ինչ բան է. Գալուստ Սահակյան

«Չի կարելի լինել երկրի վարչապետ եւ անընդհատ ընդդիմադիր խոսել»:

Այս մասին այսօր հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով  վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հանրահավաքում ունեցած ելույթին:

Մասնավորապես, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե հանձնարարել է բոլոր օլիգարխներին թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին,, Գալուստ Սահակյանն ասաց. «Նախ, պետք է վերծանել, թե օլիգարխն ինչ բան է: Ինչ վերաբերում է նրան, որ օլիգարխները ՀՀԿ-ից են, դա էլ շատ ճիշտ չէ: Եթե օլիգարխներ գոյություն ունեն, պետք է ասել, թե այդ օլիգարխներն ովքեր են: Դուք ասեք, ով է օլիգարխ, ես էլ պատասխանեմ: Սամվել Ալեքսանյանի օլիգարխությունը ո՞րն է, որ մոտ 30-40 հազար աշխատատեղ է բացել եւ մեր ժողովուրդն աշխատում է, դարձավ օլիգա՞րխ: Այլ բան է, որ աշխատանքի մեջ որոշակի խախտումներ կարող են տեղի ունենալ, այդ պատճառով կան համապատասխան ինստիտուտներ եւ կարծում եմ՝ բոլորն էլ ինչ-որ չափով կարող են օժանդակել այդ խնդրին:

Չի կարելի լինել երկրի վարչապետ եւ անընդհատ ընդդիմադիր խոսել: Եթե ասում է՝ Գագիկ Բեգլարյանն օլիգարխ է, պետք է ապացուցի, որ օլիգարխ է: Ինչ է նշանակում օլիգարխ, ինչ են արել, որ օլիգարխ են»:

Գալուստ Սահակյանի խոսքով չի կարելի ազգը բաժանել մի քանի մասերի. «Եթե ընդհանուր կառուցվածքային խնդիրներում լավ չեն դրսեւորել իրենց, բնական է՝ պետք է պատասխան տան: Ամբողջ աշխարհում այդպես է»:

 

Լրահոս

Դիտել ավելին