Կարևոր իրադարձություններ

Դսեղում մայրը փորձել է փրկել հոսանքահարվող 14-ամյա տղային. մայրը տեղում մահացել է, որդին հիվանդանոցում է

12 Սեպտեմբեր, 2018 10:25
Դսեղում մայրը փորձել է փրկել հոսանքահարվող 14-ամյա տղային. մայրը տեղում մահացել է, որդին հիվանդանոցում է

Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում Դսեղ գյուղի բնակիչ, 44-ամյա Անիչկա Էվոյանը և նրա որդին՝ 14-ամյա Արմեն Թ.-ն, գյուղի թիվ 42-րդ փողոցով անցնելիս նկատել են ճանապարհին ընկած էլեկտրալար:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ էլեկտրալարը պոկվել և ընկել էր գետնին սեպտեմբերի 10-ին՝ գյուղում ուժեղ քամու և կարկուտի հետևանքով։

Արմեն Թ.ն փորձել է երթևեկելի հատվածից հեռացնել էլեկտրալարը, այդ պահին մայրը փորձել է փրկել տղային, սակայն առաջացել է շղթայական էլեկտրահարված։ Մայրը տեղում մահացել է: Որդին գտնվում է հիվանդանոցում։

 

Լրահոս

Դիտել ավելին