Կարևոր իրադարձություններ

Աշոտ Ղուլյանը կաշառք առաջարկե՞լ է, թե՞ ոչ. պարզաբանում

12 Սեպտեմբեր, 2018 10:23
Հեղինակ՝ Անուշ Ղավալյան
Աշոտ Ղուլյանը կաշառք առաջարկե՞լ է, թե՞ ոչ. պարզաբանում

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հրապարակ Օրաթերթի ս.թ. սեպտեմբերի 12-ի Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի վերաբերյալ նյութում զետեղված պատմությունը հերյուրանք է և չի համատասխանում իրականությանը: Հակառակ դեպքում՝ խնդրում ենք հրապարակել ձայնագրությունը:

Տեղեկատվությունը ի սկզբանե նման է զրպարտության, քանի որ ընտրություններին չի մասնակցել միայն մի կուսակցական թեկնածու: Հրապարակումներ անելուց առաջ գոնե ստուգեք տեղեկության հավաստիությունը:

Ինչ վերաբերում է ԱԺ լրացուցիչ ընտրությունների քարոզարշավին Աշոտ Ղուլյանի մասնակցությանը, ապա այն տեղի է ունեցել օրենքի շրջանակներում» :

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Հրապարակ» թերթը տարածել էր հետևյալ  տեղեկատվությունը. «Անցած կիրակի Արցախի ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար ընտրություններ տեղի ունեցան թիվ 11 ընտրատարածքում՝ Շահումյանը, Մարտակերտը եւ Ասկերանի մի մասն ընդգրկող։ 7 թեկնածուից միայն մեկն էր կուսակցական՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած ԱԺԿ-ից, որն էլ հաղթող է ճանաչվել: Արցախի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ղուլյանն անձամբ է գլխավորել իր թեկնածուի քարոզարշավը՝ օգտագործելով պաշտոնական դիրքը: Համայնքներից մեկում Ղուլյանը բազմազավակ ընտանիքի հորն ընտրակաշառք է խոստացել՝ շինանյութի եւ գումարի տեսքով, եթե քվեարկի ԱԺԿ թեկնածուի օգտին: Քաղաքացին այդ մասին պատմել է, այդ խոսակցությունը ձայնագրված է եւ շուտով կհրապարակվի»:

 

Լրահոս

Դիտել ավելին