Կարևոր իրադարձություններ

Հայաստանի արտաքին պարտքը շարունակում է նվազել. «Ժողովուրդ»

12 Սեպտեմբեր, 2018 09:44
Հայաստանի արտաքին պարտքը շարունակում է նվազել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի արտաքին պարտքը շարունակում է նվազել: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվության համաձայն` այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 762.5 մլն դոլար: Նախորդ ամսվա համեմատ այն մի փոքր աճել է. օգոստոսի 1-ին ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 759 մլն դոլար էր: Փոխարենը տարեսկզբի ցուցանիշի համեմատ պետական պարտքը 12.1 մլն դոլարով պակասել է: Հունվարի 1-ին ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Ընդ որում, ՀՀԿ իշխանության օրոք ՀՀ պետական պարտքն ամեն ամիս ավելացել էր, ու արդեն մայիսի 1-ի դրությամբ հասել 6 մլրդ 867.5 մլն դոլարի: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն, ընդհակառակը, թավշյա հեղափոխությունից հետո որդեգրեց միանգամայն այլ գործելաոճ՝ հրաժարվելով նոր պարտքեր ներգրավելուց, միաժամանակ, մարելով եղած պետական պարտքը: Ու պետք է արձանագրենք, որ Փաշինյանի վարչապետության այս չորս ամիսների ընթացքում ՀՀ պետական պարտքը զգալի նվազել է՝ մոտ 105 մլն դոլարով:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին