Կարևոր իրադարձություններ

Նիկոլը բոլորիս համար մաքրում է Նոր Հայաստան կառուցելու շինհրապարակը

12 Սեպտեմբեր, 2018 09:02
Հեղինակ՝ Արա Պապյան
 Նիկոլը բոլորիս համար մաքրում է Նոր Հայաստան կառուցելու շինհրապարակը

Քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Պահի կարևորության մասին

Կան քայլեր, որ ես այլ կերպ կանեի, քան Նիկոլ Փաշինյանը: Կան բաներ, որ ես ընդհանրապես չէի անի կամ ավելի թափով կանեի: Բնական է՝ մտածող մարդիկ, ի տարբերություն անմիտների, կարող են տարբեր մոտեցումներ ունենալ, մինչևիսկ տարաձայնություններ: Եվ ո՞րն է այդ մոտեցումներից ճիշտը՝ միայն ժամանակը ցույց կտա:

Այսուհանդերձ, կոռուպցիայի դեմ պայքարում և արդարադատության հաստատման ջանքերի մեջ ես ԲԱՑԱՐՁԱԿՈՐԵՆ աջակցում եմ վարչապետին, քանզի դա հզոր պետականության ստեղծման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է: Առանց այս անհրաժեշտ քայլերի մնացած բավարար պայմանները չեն կարող ի հայտ գալ:

Ես արդեն առիթ ունեցել եմ գրելու՝ Նիկոլը բոլորիս համար մաքրում է Նոր Հայաստան կառուցելու շինհրապարակը: Դա ծանր, փոշոտ, աղմկոտ ու անշնորհակալ, անգամ վտանգավոր աշխատանք է: Բայց սա մի փուլ է, առանց որի անհնար կլինի նորի կերտումը:

Արդ, տարբերվելով անկարևորի մեջ, պահենք միասնակնությունն ամենակարևորի մեջ՝ թույլ չտանք որևէ մեկին անգամ հույս փայփայել նախկին վիճակը վերադարձնելու հարցում»:

 

Լրահոս

Դիտել ավելին