Կարևոր իրադարձություններ

Արման Մկրտումյանի տան հարձակման գործը լուրջ ընթացք է ստանում. «Ժողովուրդ»

12 Սեպտեմբեր, 2018 08:45
Արման Մկրտումյանի տան հարձակման գործը լուրջ ընթացք է ստանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման գործով իրավապահները հիմնականում մեկ վարկածի շուրջ են քննություն տանում՝ ինչ կապ կարող է ունենալ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն»: Բանն այն է, որ Մկրտումյանի տան վրա հարձակված անձանցից մեկն էլ Կարապետյանի նախկին թիկնապահ 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանն է, որ հիմա ձերբակալված է: Ըստ շրջանառվող լուրերի` Կարապետյանը ժամանակին բանկերից մեկի հետ դատական վեճ է ունեցել, եւ վերջում վճռաբեկ դատարանը որոշումը կայացրել է հօգուտ բանկի: Ասում են՝ այս պատմությունը հասել է անգամ Սերժ Սարգսյանին:

Կարո Կարապետյանն ինքը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, երեկ հերքել է իր առնչությունը Մկրտումյանի հետ կատարվածին: «Նախ այդ անձը իմ թիկնապահը չի եղել, ինձ մոտ մարդ է եղել, բայց 7 ամիս է հետը շփում չունեմ ու չգիտեմ` ինչի համար է նա դա կատարել»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին