Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն ստանձնում է հանրային հնչեղություն ստացած ձերբակալությունների քաղաքական պատասխանատվությունը

11 Սեպտեմբեր, 2018 21:58
Նիկոլ Փաշինյանն ստանձնում է հանրային հնչեղություն ստացած ձերբակալությունների քաղաքական պատասխանատվությունը

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստանձնում է մինչ այս հանրային հնչեղություն ստացած բոլոր ձերբակալությունների քաղաքական պատասխանատվությունը: Փաշինյանն այս մասին հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի իր ելույթում:

«Հայաստանում վարչապետի ենթակա մարմնի կողմից այն ձերբակալության քաղաքական պատասխանատվությունը, որը կարող է քաղաքական և հանրային հնչեղություն ունենալ, իմ վրա է: Մինչ այս Հայաստանում հանրային հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալությունների պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, որովհետև այդ  մանդատն ինձ տվել է  ժողովուրդը»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ երբ նշանակել է ԱԱԾ տնօրեն և ՀՔԾ պետի թեկնածու, հանձնարարել է, որ աշխատեն ողջ ծավալով՝ Հայաստանում օրինականություն հաստատելու, կոռուպցիան հաղթահարելու, թալանվածը հետ բերելու, Մարտի 1-ի և այլ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Եվ Փաշինյանն էլ նրանց խոստացել է, որ  քաղաքական խոչընդոտ չեն ունենա՝ որևէ մեկին կալանավորելու առիթով:

Վարչապետն ընդգծեց՝ քրեական գործերի քննությունները չպետք է քաղաքականացվեն: «Եթե կան ապացույցներ և քննչական մարմնի գործերի շահերից է բխում մեկին կալանավորելը, ապա դա պետք է արվի՝ անգամ եթե իմ ընտանիքի անդամն է»,- ընդգծեց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին