«Կարծում եմ՝ պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի, որպեսզի մենք հասկանանք, թե ում քաղաքական մեջքը փրկելու համար է նման հակապետական, ահաբեկչություն տեղի ունեցել: Ես սա գնահատում եմ ահաբեկչություն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե կո՞ղմ է Արմեն Աշոտյանի առաջարկին՝ ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման փաստի հետ կապված ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով: