Կարևոր իրադարձություններ

ՕԵԿ-ը համացանցում տարածված ձայնագրության կապակցությամբ զորակցություն է հայտնել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին

11 Սեպտեմբեր, 2018 20:50
ՕԵԿ-ը համացանցում տարածված ձայնագրության կապակցությամբ զորակցություն է հայտնել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին

«Օրինաց  երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում  մի կողմից մտահոգություն է հայտնել, իսկ մյուս կողմից՝ զորակցություն արտահայտել ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին` այսօր համացանցում հայտնված գաղտնալսման առնչությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

սման հեղինակներին բացահայտելու առնչությամբ, որով փորձ է արվում հարված հասցնել երկրի ուժային կառույցների հեղինակությանը և ազդել ե«Կոչ ենք անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել գաղտնալրկրում սկիզբ առած կարևորագույն և աղմկահարույց բացահայտումների վրա:

Միևնույն ժամանակ կուսակցությունը իր անվերապահ աջակցությունն է հայտնում կառավարությանը և իրավապահ մարմինների ղեկավարներին ու աշխատակիցներին, կոչ անելով հետևողականորեն շարունակել մարտի 1-ի լիակատար բացահայտման, երկիրը կողոպտած, կոռուպցիայի, թալանի և գանձագողության մեղավորների հայտնաբերման և պատասխանատվության կանչելու գործում: Հույս ենք հայտնում, որ այս դիպվածը էլ ավելի նպատակային կդարձնի մեր ողջ իրավապահ համակարգի գործունեությունը քրեական և կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին