Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Յուրի Խաչատուրովի որդու հայտարարությունը

11 Սեպտեմբեր, 2018 20:31
Յուրի Խաչատուրովի որդու հայտարարությունը

Առանց կոնկրետանալու ԱԱԾ և ՀՔԾ պետերի ձայնագրության մեջ ասվող հորս՝ Խաչատուրովին առանց հիմքերի կալանավորման փաստին, որին գնահատական կտան իրավաբանները, կառանձնացնեմ մի քանի դրվագներ և խոսքս ուղղում եմ Սասուն Խաչատրյանին։

Սասուն Խաչատրյան, ո՞վ է քեզ բարոյական իրավունք վերապահել խոսել ամբողջ կյանքը հայրենիքին և բանակին նվիրած մարդու մասին հեգնական տոնով և այդպիսի ցինիկ ծիծաղով, ո՞վ է քեզ պաշտոնական իրավունք վերապահել պատերազմ անցած և մեր երկիրը նման մակարդակում ներկայացնող մարդու մասին արտահայտվել, որ թող նստի խելքը, գլուխը հավաքի։

Երբ 1993թ․-ին հայրս իր ամբողջ ընտանիքին տեղկալայել էր ռմբակոծվող Շամշադինում, դու հանգիստ սովորում էիր իրավաբանական ֆակուլտետում, և այդպես էլ բանակում չծառայելով խելքդ գլուխդ չհավաքեցիր բանակի ստեղծման հիմքում կանգնած մարդկանցից մեկի մասին արտահայտվելիս։ Եվ հենց քո չծառայելու պատճառով էլ չես կարողանում տարբերել գլխավոր շտաբի պետի և կայազորի պետի պաշտոնները։ Ու մեկ էլ այ սրանրա «ֆուցն» Խաչատուրովին էշ անվանելուց առաջ, մտածեիր, որ գալու է օրը և հորթի դեմքով նստես մամլո ասուլիսին։ Էլի շատ բան կա ասելու, ուղղակի քո պարագայում այսքանից ավել իմաստ չեմ տեսնում։ Միայն կասեմ քո բառերով՝ գնա մի երկու օր նստի, խելքդ գլուխդ հավաքի ու հրապարակային ներեղություն խնդրի կյանքը հայրենիքին նվիրած, նաև քո անվտանգությունը ապահոված մարդու մասին քո՝ քուչի մակարդակի արտահայտությունների կապակցությամբ, այ «ֆուցն»։

Իգոր Խաչատուրով

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին