Կարևոր իրադարձություններ

Հրահանգում եմ իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին. վարչապետ

11 Սեպտեմբեր, 2018 20:17
Հրահանգում եմ իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին. վարչապետ

«Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետի եւ ՀՔԾ պետի այսօր հրապարկված գաղտնալսմանը ասաց.«Ես ուզում եմ ասել, որ սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ»: 

Վարչապետը  հանձնարարել է ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ամենակարճ ժամանակում հայտնաբերել դավադիրներին եւ ենթարկել խիստ պատասխանատվության: «Երբ ես ՀԺ-ի գլխավոր խմբագիր էի, թերթում հրապարակել էի տեղեկություն, որ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք ժողովրդից թալանած միջոցներով ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ պետության հատուկ ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ՝ պետության մեջ: Ես պատասխանատու ասում եմ, որ այդ «հայտուկ ծառայությունները» սափրագլուխների եւ ախրանաների տեսքով հայտնաբերվելու են եւ ոչնչացվելու են, բոլոր ապօրինի զինված խմբերը զինաթափվելու են: Ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել: Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների եւ արդյունքների մասին»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին