Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի խոսակցությունը գաղտնալսելն անձի իրավունքի խախտում է

11 Սեպտեմբեր, 2018 19:10
ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի խոսակցությունը գաղտնալսելն անձի իրավունքի խախտում է

Սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային մամուլում տվյալներ են հրապարակվել առերեւույթ հանցագործության՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին:

Մասնավորապես Էլեկտրոնային զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հրապարակումներ են տեղադրվել, որոնցում հղում է կատարվել «youtube.com» կայքում տեղադրված ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՀ ՀՔԾ պետի միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ձայնագրությանը, համաձայն որի հիշյալ պաշտոնատար անձանց միջեւ խոսակցություն է ընթանում կոնկրետ քրեական գործի վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ նկատի առնելով որ առերեւույթ առկա է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու, առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալու հանցավոր արարքների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի եւ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 

Լրահոս

Դիտել ավելին