Կարևոր իրադարձություններ

«Դա առիթ չէ, որ ինչ-որ մեկը մեզ անլուրջ վերաբերվի». Արթուր Վանեցյանը

11 Սեպտեմբեր, 2018 17:51
«Դա առիթ չէ, որ ինչ-որ մեկը մեզ անլուրջ վերաբերվի». Արթուր Վանեցյանը

«Կարծում եմ՝ շատ բնական է, որ ես և պարոն Վանեցյանը թիրախում հայտնվեցինք այն ժամանակ, երբ անում էինք այս բացահայտումները։ Այս ամենի նպատակը մեզ լռեցնելն է, բայց նման բա չի լինելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Նա ասաց, որ ձայնագրության մեջ շրջանառվող փաստաբան Վահե Գրիգորյանին վաղուց է ճանաչում. «Մեր համագործակցությունը լրիվ պաշտոնական է, մեր տեսակետներն այս գործի հետ կապված որոշ դեպքերում համընկնում են»։

Մարտի 1-ի գործով խտրական վերաբերմունք, ըստ նրա՝ չի լինելու։ «Եթե դուք ուշադիր եղել եք, ներկայացրել ենք Խաչատուրովին կալանավորելու միջոց, դատարանը դա բավարարել է և որպես այլընտրանքային միջոց սահմանվել է գրավը։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու ենք թույլ տվել նրան՝ լքել երկիրը, ապա վարույթ իրականացնող մարմինը, ելնելով անձից, նրա պաշտոնից և այլ ապացույցներից, որոնք վկայում են այն մասին, թե կխուսափի նա քննությունից, թե ոչ, վարույթ իրականացնող մարմինը եկել է այն եզրահանգման, որ Խաչատուրովը չի փորձի թաքնվել քննությունից։ Եթե փորձի թաքնվել, դրա համար էլ կան համապատասխան միջոցներ»։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից էլ լրագրողները հետաքրքրվեցին՝ մտավախություն չունի՞, որ այս ձայնագրության հրապարակումից հետո միջազգային գործընկերներն իրեն լուրջ չեն վերաբերվի, կմտածեն, որ իրենց խոսակցություններն էլ կարող են ձայնագրվել և հրապարակվել։ Ի պատասխան՝ Վանեցյանը հետևյալն ասաց. «Ես եմ հրապարկե՞լ, որ ինձնից վախենան կամ խուսափեն։ Ես մեր երկրում չեմ եղել, Ժնևում եմ եղել։ Դա առիթ չէ, որ ինչ-որ մեկը մեզ անլուրջ վերաբերվի։ Այս խոսակցությունը կարծեմ հունիսին է եղել, կարող է՝ վաղը երկրորդ սերիան հրապարակեն, հետո՝ երրորդը։ Մենք չենք թուլացնելու մեր հարձակողական աշխատանքը»։

Ինչ վերաբերում է ռուս-հայկական հարաբերություններին, որի մասին խոսվում է հեռախոսազրույցի ընթացքում, Վանեցյանն ասաց, որ ռուս-հայկական հարաբերությունները շատ լավ են. «Վարչապետի ու Պուտինի հանդիպումից հետո վարչապետը փաստել է, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերություններին խոչընդոտող որևէ փաստ չկա»։

Անդրադառնալով ՀԱՊԿ քարտուղարի նշանակմանը, ԱԱԾ տնօրենն ասաց, որ ՀԱՊԿ քարտուղարի նշանակումը պետք է համաձայնեցվի նաև ՌԴ-ի ու ՀԱՊԿ անդամ երկրների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին