Կարևոր իրադարձություններ

Բոլոր նրանք, ովքեր ուզում են մնալ կոռուպցիայի ճահճում, կմնան հնի փլատակների տակ․ փոխվարչապետ

11 Սեպտեմբեր, 2018 17:48
Հեղինակ՝ Արարատ Միրզոյան
Բոլոր նրանք, ովքեր ուզում են մնալ կոռուպցիայի ճահճում, կմնան հնի փլատակների տակ․ փոխվարչապետ

Համացանցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազանգի ձայնագրությունը հայտնվելուց հետո Facebook-ում գրառում է կատարել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Նա մասնավորապես գրել է.

«Հակահեղափոխություն չի լինելու։ Ազատ, արդար, արժանապատիվ Հայաստանի կայացման ընթացքն անկասելի է։
Բոլոր նրանք, ովքեր ուզում են մաս լինել այդ Հայաստանի, կարող են սեղմել մեր մեկնած ձեռքը։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են մնալ ապօրինության, դիկտատուրայի և կոռուպցիայի ճահճում, կմնան հնի փլատակների տակ»։

 

Լրահոս

Դիտել ավելին