Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    487
    490

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

Ձայնագրությունը Youtube է ներբեռնվել սեպտեմբերի 5-ին, հրապարակվել՝ հինգ օր անց

11 Սեպտեմբեր, 2018 17:27
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Ձայնագրությունը Youtube է ներբեռնվել սեպտեմբերի 5-ին, հրապարակվել՝ հինգ օր անց

Ուշադրություն դարձրեք, գաղտնալսված ձայնագրության «բնօրինակը» յութուբ է ներբեռնվել սեպտեմբերի 5-ին, բայց ակներեւաբար, փաբլիք է դարձել այսօր, կեսօրին մոտ: Այս մասին գրում է ֆեյսբուքյան օգտատեր Հակոբ Կարապետյանը։

«Առաջինը նույն ալիքից տեսանյութը կայքում տեղադրել է 168.am-ը (13.30), դրանից հետո՝ Politik.am-ը (13:39), Yerkir.am-ը (13.48), Iravunk.com-ը (13.52), Lurer.com-ը (14.01), Tert.am-ը (14,31), Para TV-ն եւ այլք: Ընդ որում, եթե փաստացի սկզբնաղբյուր 168-ը կայքում տեղադրել է հենց բնօրինակ ալիքի տեսանյութը, ապա մնացածները, հիմնականում, ներբեռնել են ու յութուբում հրապարակել են իրենց ալիքներով:

Իսկ բնագրի ալիքը, ինչպես ենթադրելի է, դասական ֆեյք է. broska333 անունով ալիքում ընդամենը երեք տեսանյութ կա բեռնված: Առաջինը բեռնվել է 2011-ի մարտի 21-ին, երկրորդը՝ 2012-ի մարտի մեկին, երրորդն էլ սա է: Առաջին երկուսը ինչ-որ անհասկանալի երաժշտական կլիպեր են»,- նշում է Կարապետյանը:

Ըստ էության, ձայնագրությունը պատրաստել ու ներբեռնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցից առաջ։ Հրապարակել, այն է՝ հրապարակային դարձրել նրա այցից հետո։

Facebook-ում նաեւ վարկածներ են շրջանառվում, որ գաղտնալսումը կարող են իրականացրած լինել ռուսաստանյան հատուկ ծառայությունները։ Այդ վարկածի կողմնակիցները մատնացույց են անում այն հանգամանքը, որ թեպետ խոսակցությունը տիտրերով թարգմանվում է անգլերեն, սակայն տեղ-տեղ բառերը գրվում են ռուսերեն լեզվի տրամաբանությանը համահունչ։

Օրինակ՝ Սահակյան-Саакян-Saakyan, Հարությունյան-Арутюнян-Arutyunyan, Հրաչ- Грач-Grach, Վահե-Ваге -Vage. Բոլոր բառերում անգլերեն H տառը չի գրված, քանի որ այն ռուսերենում չկա։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին