Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ տնօրենը՝ իր հրաժարականի մասին

11 Սեպտեմբեր, 2018 16:43
ԱԱԾ տնօրենը՝ իր հրաժարականի մասին

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ տնօրեն Սասուն Խաչատրյանը այս պահին հանդես են գալիս ասուլիսով, որտեղ մեկնաբանում են քիչ առաջ համացանցում տարածված իրենց գաղտնալսված հեռախոսազրույցը, դրա մանրամասները:

Լրագրողները հետաքրքրվեցին, արդյոք ԱԱԾ տնօրենը ելնելով ստեղծված իրավիճակից հրաժարական կտա՞, թե՞ ոչ: «Ես կառչած չեմ այս պաշտոնից: ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում եմ ամենայն պատասխանատվությամբ: Ես դեռ շատ անելիքներ ունեմ, բայց որ վայրկյանին հասարակությունը կներկայացնի նման պահանջ, ես կտամ այդ հրաժարականը: Կամ հասարակությունը, կամ երկրի ղեկավարը պետք է ներկայացնեն նման պահանջ, որ ես հրաժարական տամ: Այս ձայնագրությունը ունի մեզ թուլացնելու միտում, նրանց նմատակն այն է, որ մենք մեր սկսած գործը ավարտին չհասցնենք: Իհարկե կգտնվեն մարդիկ, որ կկարողանան փոխարինել մեզ, բայց մենք ենք սկսել այս գործը և մենք ունենք քաղաքական այնպիսի կամք, որ մեր սկսած գործը ավարտին հասցնենք»:

 

Լրահոս

Դիտել ավելին