Կարևոր իրադարձություններ

Վարչապետը մեկնաբանում է Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը

11 Սեպտեմբեր, 2018 16:16
Վարչապետը մեկնաբանում է Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը

«Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի, մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ». Այսպես է մեկնաբանել վարչապետ նիկոլ Փաշինյանն քիչ առաջ համացանցում տարածված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսումը։ Նիկոլ Փաշինյանն այդ գաղտնալսումը պայմանավորում է Մարտի 1-ի գործի բացահայտմանը խոչընդոտելով և կոռուպցիայի դեմ պայքարը կասեցնելու փորձով։

«Սահմանից զինվորին հանած Երևան բերածը պետք է պատասխան տա, երևանցու տան ապակիներին կրակելու հրաման տվողը պետք է պատասխան տա, մենք շանտաժի չենք տրվելու»,- ասաց վարչապետը Մարտի 1-ի գործի մասով։

 Վարչապետը նշեց, որ առանցքում է նաև կոռուպցիայի դեմ պայքարը:

«Կոռուպցիայի դեմ պայքարում ես զիջումների չեմ գնում։ Ժողովրդից թալանածը պետք է վերադրձնեն։ Ովքեր են այդ մարդիկ՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, Գագիկ Խաչատրյանը, Հովիկ Աբրահամյանը և տարբեր մանր ու խոշոր չինովնիկներ»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն նշեց, որ ժողովրդի աջակցության կարիքն ունի կոռուպցիայի դեմ պայքարում և երեկոյան Դավթաշենում կայանալիք «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ։

 

Լրահոս

Դիտել ավելին