Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումն ուղիղ սպառնալիք է երկրի կայունությանն ու անվտանգությանը. Արսեն Խառատյան

11 Սեպտեմբեր, 2018 16:03
ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումն ուղիղ սպառնալիք է երկրի կայունությանն ու անվտանգությանը. Արսեն Խառատյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Միքայելյանի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու հրապարակմանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրությունն ու դրա հրապարակումը (եթե պարզվի, որ իրական է), ուղիղ սպառնալիք է մեր երկրի կայունությանն ու ազգային անվտանգությանը: Ով էլ դա արած լինի, Հայաստանում, թե` դրսում, պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ, իսկ արտաքին տիրույթում` համապատասխան վերաբերմունքի:

Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը անդառնալի իրողություն է, որի հետ վաղ թե ուշ հաշվի են նստելու բոլորը, իսկ մեր ժողովրդի հավաքական կամքի իրացման դեմ դուրս գալու որևէ փորձ դատապարտված է ձախողման:

 
 



Դուխով ժողովուրդ ջան...»:

 

Լրահոս

Դիտել ավելին