Կարևոր իրադարձություններ

Սերյանին էլ ենք բերելու. հրապարակվել է ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությունը

11 Սեպտեմբեր, 2018 14:34
Սերյանին էլ ենք բերելու. հրապարակվել է ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությունը

Յութուբյան ալիքում հրապարակվել է ձայնագրություն, որը վերագրվում է Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին: 

Ըստ ձայնագրության՝ խոսակցությունը ՀՀ նախկին պաշտոնյաների, «Մարտի 1-ի» գործի, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վտանգի, փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից սպասվող գրառման, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և այլոց մասին է:Ձայնագրությունում Սասուն Խաչատրյանը Վանեցյանին պատմել է, թե ինչ է արձագանքել Ռոբերտ Քոչարյանը, երբ տեսել է Միքայել Հարությունյանի հրամանը:«Ինձ դատավորը զանգեց, ով որ պիտի կալանքը տա, մի քիչ վախեցած է, ասացի՝ նայի ողջ գործը, նայի, դուխով: Ասաց՝ պարոն Վանեցյան, մի հատ հիմքերը նայեմ,  ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կալանքը ուզես- չուզես պիտի տաս: Վոբշեմ էդ կփակի»,-ասում է Վանեցյանը:Սասուն Խաչատրյանը նաև հայտնում է, որ Յուրի Խաչատուրովին էլ են կանչում, որպեսզի փակեն:

«Խաչատուրովի հետ գործ չունենք, խայտառակ կլինենք, չփակեք, սպասեք, պրծնի»,-ասում է Վանեցյանը:Սասուն Խաչատրյանը նաև հայտնում է՝ Վահե Գրիգորյանը գրառում է անելու բոլոր հարցերին պատասխանելով. «Վահեն կխոսա որպես փորձագետ»:Արթուր Վանեցյանը ևս մեկ անգամ հորդորում է Յուրի Խաչատուրովի հարցին ուշադիր լինել. «Ախպեր, խնդրում եմ, Խաչատուրովինը ուշադիր նայեք, չնայած վարչապետն ասում է՝ փակեք, բայց ռուսները...»:«Ինքը իրավունք չուներ պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա զորքն օգտագործեր: Այդ ժամանակ մենակ նախագահն ուներ նման հրաման ստորագրել»,-ասում է Սասուն Խաչատրյանը: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին