Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» դաշինքին աջակցում է 39.9 տոկոսը, ԲՀԿ-ին` 11.8 տոկոսը

11 Սեպտեմբեր, 2018 13:56
«Իմ քայլը» դաշինքին աջակցում է 39.9 տոկոսը, ԲՀԿ-ին` 11.8 տոկոսը

«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ  հետազոտություն է իրականացրել Երևանի բոլոր վարչական շրջաններում: Սեպտեմբերի 3-9-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է հետազոտություն, հարցումների քանակը եղել է մոտ 810:

«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Դաջունցի խոսքով,հարցվողները պատասխանել են, թե որ կուսակցությանն են պատրաստվում տալ իրենց ձայնը:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին իրենց ձայնը պատրաստ է տալ հարցվողների 39.9 տոկոսը,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 11.8 տոկոսը, «Լույս» դաշինքին՝ 4.2 տոկոսը, «Երկիր ծիրանի» կուսակցությանը՝ 2.5 տոկոսը, «Օրինաց Երկիր» կուսակցությանը՝ 1.1 տոկոսը, «Ժառանգություն» կուսակցությանը՝ 1.1 տոկոսը, Հայ Յեղափողական Դաշնակցությանը՝ 0.8 տոկոսը, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքին՝ 0.3 տոկոսը, «Երևանցիներ» դաշինքին՝ 0.2 տոկոսը: Մյուս երեք կուսակցությունները ձայն չեն ստացել: «Ոչ մեկին» նշվել է հարցվողների 2.2 տոկոսի կողմից, հրաժարվել է պատասխանել 10 տոկոսը, իսկ դժվարացել է պատասխանել 20.1 տոկոսը»,- ասաց Դաջունցը:

«Հարցվողների մեծ մասը տեղեկացված չի եղել որոշ կուսակցությունների մասին, ուստի չի կարողացել որևէ վերաբերմունք արտահայտել այդ ուժերի նկատմամբ:

Դրանց թվին են պատկանում «Ռեֆորմիստներ», «Հայք», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, ինչպես նաև «Երևանցիներ» և «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքները:

Ընտրողների 42 տոկոսը «լիովին դրական» է գնահատում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը և 28.3 տոկոսը՝ «ավելի շուտ դրական»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը «լիովին դրական» են վերաբերվում հարցվողների 24.9 տոկոսը,«ավելի շուտ դրական»՝ 47.3 տոկոսը:

«Լույս» կուսակցությունների դաշինքը վայելում է հարցվողների 9.8 տոկոսի «լիովին դրական» վերաբերմունքը և «ավելի շուտ դրական» 17.7 տոկոսը»,- ասաց Դաջունցը:

«Որոշ թեկնածուների նկատմամբ հարցվողներն ուղղակի դժվարացել են որևէ վերաբերմունք արտահայտել:

Հայկ Մարությանին 39.5 տոկոսը «լիովին դրական» գնահատականն է տվել և 31.9 տոկոսը՝ «ավելի շուտ դրական»:

Նաիրա Զոհրաբյանին 22.5 տոկոսը «լիովին դրական» է գնահատել, 43.6 տոկոսը՝ «ավելի շուտ դրական»:

Արտակ Զեյնալյան՝ 18.8 տոկոս «լիովին դրական» և 27.3 տոկոս «ավելի շուտ դրական»:

Զարուհի Փոստանջյան՝ 14,6 տոկոսը «լիովին դրական», 32.6 տոկոս «ավելի շուտ դրական»:

Արարատ Զուրաբյան՝ 9.6 տոկոսը «լիովին դրական», 30.6 տոկոսը՝ «ավելի շուտ դրական»:

Րաֆֆի Հովհաննիսյան՝ 10 տոկոս «լիովին դրական» և «ավելի շուտ դրական»՝ 35.9 տոկոս»,- նշեց Դաջունցը:

Հարցին, թե մասնակցելո՞ւ են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, հարցվողների 67.3 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին