Կարևոր իրադարձություններ

Իվետա Տոնոյանը՝ ԲՀԿ-ի կողմից կաշառք բաժանելու մասին

11 Սեպտեմբեր, 2018 13:39
Հեղինակ՝ Իվետա Տոնոյան
Իվետա Տոնոյանը՝ ԲՀԿ-ի կողմից կաշառք բաժանելու մասին

ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Անդրադառնալով վերջին օրերին որոշ շրջանակների կողմից պարբերաբար շրջանառվող կեղծ լուրերին, թե իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք է բաժանում՝ դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին: Եթե նման ստահոդ տեղեկություններ տարածող անձինք անհապաղ չներկայացնեն ընտրակաշառք բաժանելու լուրերը հաստատող իրական փաստեր, ապա մենք դիմելու ենք պատկան մարմիններին՝ համապատասխան քննություն իրականացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Հանրությանը մոլորության մեջ գցող և կուսակցության բարի համբավն արատավորել փորձող յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի պատասխանատվության՝ օրենքի ամբողջ խստությամբ»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին