Կարևոր իրադարձություններ

Անմնացորդ պաշտպանում ենք Փաշինյանի կառավարությանը

11 Սեպտեմբեր, 2018 13:00
Անմնացորդ պաշտպանում ենք Փաշինյանի կառավարությանը

«Կոնկրետ մեր հետ կապ չունի հայտարարությունը» ,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով երեկվա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ասաց ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

 Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Էրեբունի համայանքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել էր,  թե որոշ ուժեր իրենց հեղափոխության պաշտպան են ներկայացնում, բայց թաքուն բանակցում են Հանրապետականների հետ։

«Վերջին անգամ փաշինյանի հետ եղել եմ ռեստորանում՝ երեկ երեկոյան, Վրաստանի վարչապետի պատվին ճաշ էր տրվում, մնացած մասով չեմ կարող ասել, թե ով ում հետ է բանակցում»,- ասաց պատգամավորը։

Հարցին, թե հակահեղափոխական ուժեր տեսնում է Հայաստանում, Մարուքյանը պատասխանեց․ «Հակահեղափոխական ուժ ասելով, ես միշտ հասկացել եմ այն ուժերը, որոնք  օրինակ նախկին ռեժիմն էին կազմում։ Հիմա այս ընտրություններին նրանք չեն մասնակցում։ Ոչ ոք չի մոռացել, որ մենք միակ ուժն ենք եղել, որ դեմ ենք քվեարկել Սերժ Սարգսյանին։ Եկել ենք այս շենք և այդ օրը մերժել ենք, որից հետո հազարավոր մարդիկ փողոցներում ավելացել են։ Մինչ օրս անմնացորդ պաշտպանում ենք Փաշինյանի կառավարությանը և վարչապետին, հետևաբար զարմանում եմ, որ այդ հարցը մեզ եք տալիս»։

Մարուքյանը չի ընդունում, որ դա տագնապ կարող է լինել, դա պարզապես քարոզչական ելույթ էր քանի որ Փաշինյանի հետ իրենք բազմաթիվ անգամներ քարոզչություն են իրականցրել։

Հարցին, թե Հանրապետականը հնարավո՞ր է աջակցի իրենց՝ «Լույս» դաշինքին, Մարուքյանը պատասխանեց․ «Ժողովուրդ, ուրեմն ես ձեզ պաշտոնապես ասում եմ այդ տեղեկատվությունը մեր դեմ սանձազերծված սև PR-ի արդյունք է»։

 

Լրահոս

Դիտել ավելին