Կարևոր իրադարձություններ

Կանխվել է Իրանից արգելված հաբերի ներկրումը Հայաստան

11 Սեպտեմբեր, 2018 11:47
Կանխվել է Իրանից արգելված հաբերի ներկրումը Հայաստան

այաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության աշխատակիցները «Կարճեւան» հսկիչ-անցակետում (Սյունիքի մարզ) մարդատար ավտոմեքենայի զննում կատարելու ընթացքում, որը ժամանել Էր Իրանի Իսլամական Հանրապետությունից, հայտնաբերվել են ներկրման համար արգելված կիսասինթետիկ ափիոնիդի հաբեր:

Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Ավտոմեքենայի վարորդը, որն Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով հանձնվել Է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներին: Ներկայում անհրաժեշտ համալիր միջոցառումներ են անցկացվում՝ պարզելու իրավախախտման բոլոր հանգամանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին