Կարևոր իրադարձություններ

Հայաստանում մեկնարկել է «Շանթ 2018» զորավարժությունը

11 Սեպտեմբեր, 2018 11:13
Հայաստանում մեկնարկել է «Շանթ 2018» զորավարժությունը

ՀՀ ողջ տարածքում մեկնարկեց  «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը:

Սեպտեմբերի 11-14-ը պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը  պլանային բնույթի է և  նպատակաուղղված է  պաշտպանությանը  պետության  անմիջական  նախապատրաստության  և ագրեսիայի  հետմղման  ընթացքում  պետական և  ռազմական  կառավարման  մարմինների  զորահավաքային  նախապատրաստության,  պատրաստականության  բարձր աստիճանների  բերման ունակության  վերստուգմանը,  փոխգործակցության և  գործողությունների  ներդաշնակության  մակարդակի բարձրացմանը:   Հաշվի առնելով Հայաստանի  շուրջ և  մերձատարածքում  ստեղծված ռազմաքաղաքական  իրադրությունը,  զորավարժության սցենարում  առկա մտացածին  հակառակորդը և  իրավիճակը  առավելապես  համապատասխանեցված են իրականությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին