Կարևոր իրադարձություններ

«Լույս» դաշինքն ամբողջությամբ լծվելու է հաղթանակ գրանցելու գործին․ «Իրատես»

11 Սեպտեմբեր, 2018 10:40
«Լույս» դաշինքն ամբողջությամբ լծվելու է հաղթանակ գրանցելու գործին․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է․ «Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքն ամբողջությամբ լծվելու է հաղթանակ գրանցելու գործին: «Իրատեսին» դաշինքի ներսից հայտնեցին, որ պատրաստվում են «մարտնչելու» նախկինում իրենց մաս կազմած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:

«Ճիշտ է, Հայաստանում հեղափոխություն կատարեց Նիկոլ Փաշինյանն իր թիմով, բայց մենք մտադիր չենք նահանջելու: Պայքարելու ենք, չենք ընկրկելու՝ ապացուցելով, որ մեր թիմն ավելի ուժեղ է թե՛ գաղափարապես, թե՛ մարտավարությամբ»,- ասաց մեր զրուցակիցը:

Տեղեկացանք նաև, որ «Լույս» դաշինքի անդամները քարոզարշավից առաջ ակտիվորեն հանդիպումներ են կազմակերպել «թաղի տղաների» հետ ու բացատրական աշխատանք տարել նրանց հետ:

«Որևէ մեկին գումար չեն բաժանել, չեն վախեցրել, ընդամենը հավաքել են թաղի ակտիվ երիտասարդներին ու «տղայականով» հորդորել՝ իրենց մեջքին կանգնել, որ հետո բոլորի համար լավ լինի»,- անկեղծացավ մեր զրուցակիցը»,-գրում է թերթը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին