Կարևոր իրադարձություններ

Արմավիրում քաղաքապետի ընտրությունը թեժ է լինելու. «Ժամանակ»

11 Սեպտեմբեր, 2018 08:51
Արմավիրում քաղաքապետի ընտրությունը թեժ է լինելու. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հոկտեմբերի 21-ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների թիվը կարող է գերազանցել տասնյակը: Ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեն առնվազն մի քանի ավագանու անդամներ, ԱԱԾ և ոստիկանության նախկին և ներկա աշխատակիցներ:

Բայց հիմնական պայքարը կընթանա գործող քաղաքապետի պաշտոնակատար, ՔՊ անդամ Դավիթ Խուդաթյանի և ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ներկայացուցիչ Արայիկ Աղաբաբյանի միջև: Վերջինս երկու անգամ առաջադրվել է քաղաքապետի թեկնածու, սակայն նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի իրականացրած կեղծիքների արդյունքում պարտվող է ճանաչվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին