Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549,5
    557,5

  • RUB

    7,23
    7,48

Կարևոր իրադարձություններ

էս մարդը իր բնակարանը գրավ է դրել, որ կինո նկարի...Նիկոլ Փաշինյանը՝ Հայկ Մարությանի մասին

10 Սեպտեմբեր, 2018 20:14
էս մարդը իր բնակարանը գրավ է դրել, որ կինո նկարի...Նիկոլ Փաշինյանը՝ Հայկ Մարությանի մասին

«Իմ Քայլը» դաշինքը նախընտրական հանրահավաք անցկացրեց Էրեբունի համայնքում: Հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիմնավորեց, թե ինչու է քաղաքապետի թեկնածու ընտրվել, հենց Հայկ Մարությանը: Վարչապետը խոսեց՝  նոր Հայաստանի, հաջողության մոդելի և Հայկ Մարությանի դրան   համապատասխանության մասին:

«Հաջողության նոր մոդելը Հայաստանում այլևս լավ ծանոթ բարեկամ  ունենալը չէ, այսօր  Հայաստանում մարդիկ հաջողության հասնում են իրենց տաղանդի, սկզբունքայնության շնորհիվ»: Ըստ վարչապետի Հայկ Մարությանը առաջնորդվում է այդ սկզբունքով:

«Այն ժամանակ, երբ Հայկ Մարությանը պետք է ընտրեր իր կյանքի հետագա ճանապարհը, նա ոչ թե գնաց ծանոթ բարեկամի մոտ, որ մի հատ յուղոտ պաշտոն տան, այլ 

 էս մարդը իր բնակարանը գրավ  դրեց, որ կինո նկարի: Նա մտածեց, որ եթե իր տաղանդի հովանավոր համարի իր ժողովրդին, ժողովուրդը կհովանավորի իրեն»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին