Կարևոր իրադարձություններ

Տրանսպորտի խնդիրը լուծելու ի՞նչ տարբերակ է առաջարկում «Երևանցիներ» դաշինքը

10 Սեպտեմբեր, 2018 17:36
Տրանսպորտի խնդիրը լուծելու ի՞նչ տարբերակ է առաջարկում «Երևանցիներ» դաշինքը

Երևանի ավագանու ընտրություններում «Երևանցիներ» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց դաշինքի նախընտրական ծրագիրը: «Երևանցիներ» դաշինքը կազմված է «ՀՀՇ» և «Հայոց հայրենիք» կուսակցություններից:

Արարատ Զուրաբյանը հավաստիացնում է, որ իրենք ակտիվորեն մասնակցելու են ընտրական գործընթացին և ունենալու են բազմաթիվ հանդիպումներ Երևան քաղաքի բնակիչների հետ։ Զուրաբյանի դիտարկմամբ՝ իրենք թիրախային ծրագիր չեն ներկայացնելու, քանի որ Երևանը միասնական օրգանիզմ է և այն չի կարելի իրարից առանձին դիտարկել։ 

Զուրաբյանի խոսքով՝ տրանսպորտային ոլորտի խնդիրները լուծելու համար առաջարկվելու են յուրօրինակ լուծումներ:

«Գիտենք, որ շատ լուծումներ են առաջարկվելու, բայց ամենալավը մերն է լինելու: Երևանի քաղաքապետարանը հիմնադրելու է բաց բաժնետիրական ընկերություն և առաջարկելու է անհատ երևանցիներին Երևանի տրանսպորտի համակարգի բաժնետերը դառնալ: Ամեն ինչ անելու ենք, որ Երևանը ունենա ամբողջովին նոր տրանսպորտային համակարգ»,-ասաց քաղաքապետի թեկնածուն։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին