Կարևոր իրադարձություններ

Պետք չի, որ ամեն մի մեծահարուստ իր նախասիրությամբ արձան տեղադրի Երևանում. Քաղաքապետի թեկնածու

10 Սեպտեմբեր, 2018 17:33
Պետք չի, որ ամեն մի մեծահարուստ իր նախասիրությամբ արձան տեղադրի Երևանում. Քաղաքապետի թեկնածու

Երևանի արտահերթ ընտրություններում Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը առաջնային խնդիր է համարում Երևանի կանաչապատումը:

Արտակ Ավետյանի խոսքով պետք է՝ որքան հնարավոր է ավելացնել կանաչ դարձնել Երևանը:

«Կառավարման ոլորտում շատ խնդիրներ կան, մասնավորապես տրանսպորտի ոլորտում: Ես վաղուց եմ այդ խնդրի շուրջ աշխատում: Շատ մոտիկից ծանոթ եմ նաև  քաղաքաշինության խնդիրներին,»,-ընդգծեց Ավետյանը:

«Ամսի 23-ին պարզ կլինի արդյունքները: Ոչ ոք չի կարող գուշակել:Սակայն իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը որոշակի ազդեցություն թողնում է իրենց թեկնածուի վարկանիշի վրա, բայց երևանցին պետք է որոշի ոչ թե քաղաքական նախասիրություններով, այլ նրանով, թե տվյալ անձն ինչ կարող է անել քաղաքի համար քաղաքաշինության եւ այլ հարցերի լուծման համար»,-ասաց նա:

«Կարևոր խնդիր եմ համարում Երևանի արձանների հարցը: Պետք չի, որ ամեն մի մեծահարուստ մարդ իր նախասիրությամբ արձաններ տեղադրի քաղաքում: Պետք է ստեղծվի ճարտարապետների, քանդակագործների ու պատմաբանների խումբ, որոնք մրցութային կարգով կորոշեն, թե ինչ արձան կտեղադրվի եւ որ տեղում»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին