Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները բռնել են «Հայփոստ» ՓԲԸ գրասենյակից գումար հափշտակած տղամարդուն. (տեսանյութ)

10 Սեպտեմբեր, 2018 16:58
Ոստիկանները բռնել են «Հայփոստ» ՓԲԸ գրասենյակից գումար հափշտակած տղամարդուն. (տեսանյութ)

Դեպքը Ոստան գյուղի գյուղապետարանի շենքում էր կատարվել` սեպտեմբերի 5-ին:
Օրը ցերեկով, անհայտ անձը, օգտվելով «Հայփոստ» ՓԲԸ աշխատակցուհու բացակայությունից, կոտրել էր գրասենյակի դռան ապակին, գրասեղանի դարակից փող էր հափշտակել ու քանի որ, մեղմ ասած, անաղմուկ չէր գործել` գյուղապետարանի աշխատակցուհիները նկատել էին նրան, փորձել էին բռնել: Չէր հաջողվել: Փախել էր:

Կատարվածից րոպեներ անց ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց: Արտաքին նկարագիրը մոտավոր արդեն պարզ էր: Դեպքի վայրի զննությունից հետո, ոստիկաններն անհետաձգելի որոնողական աշխատանքներ սկսեցին: Ավելի ուշ քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նշված հանցագործությունն ամենայն հավանականությամբ կատարել է Ոստան գյուղի բնակիչ Գրիգոր Գալստյանը: 

Նույն օրը, ժամը 20-ի սահմաններում Գալստյանը կողոպուտ կատարելու կասկածանքով գյուղից բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին:

 



Գողոնը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Կողոպուտի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին