Կարևոր իրադարձություններ

Եթե քաղաքական կամք լինի, հնարավոր է կանխել այդ բոլոր խախտումները․ Զարուհի Փոստանջյան

10 Սեպտեմբեր, 2018 16:15
Եթե քաղաքական կամք լինի, հնարավոր է կանխել այդ բոլոր խախտումները․ Զարուհի Փոստանջյան

Երկիր Ծիրանի կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը  այսօր հրավիրված մամլո ասուլիս ժամանակ հայտարարեց, որ ընտրական գործընթացի կազմակերպման առումով հետընթաց է արձանագրվել, քանի որ քվեարկության օրը տեսախցիկների տեղադրված չեն լինելու։  «Մինչդեռ նախորդ ընտրություններին  հենց տեսախցիկին հետևելով էինք արձանագրել չհրկիզվող պահարնի առևանգումը։  Սա նահանջ է»,–ասաց Զարուհի փոստանջյանը։

«Երկիր ծիրանիի» քաղաքապետի թեկնածուն արձանագրեց՝ կան հանցագործությունները կանխելու բավականին լայն գործիքներ, բայց կանխելը կախված է քաղաքական կամքից. «Եթե քաղաքական կամք լինի, հնարավոր է կանխել այդ բոլոր խախտումները, որովհետեւ այսօրվա իրավապահները ունեն օպերատիվ տվյալներ»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին