Կարևոր իրադարձություններ

Ռուս սահմանապահները Հայաստանի պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել

10 Սեպտեմբեր, 2018 16:01
Ռուս սահմանապահները Հայաստանի պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել «Կարճեւան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, անձնագրային հսկողությունն անցնելու գործընթացում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին իրեն չպատկանող անձնագիր Է ներկայացրել: Հարցման ընթացքում Իրանի քաղաքացին պարզաբանել Է, որ սխալմամբ վերցրել Է իր ընկերոջ անձնագիրը, որի հետ միասին եկել Էին Հայաստան: Սահմանված կարգով նշված քաղաքացին հանձնվել Է ՀՀ իրավապահ մարմիններին: 

 

Լրահոս

Դիտել ավելին