Կարևոր իրադարձություններ

Նուբարաշենը մեր ցավն է. Նաիրա Զոհրաբյան

10 Սեպտեմբեր, 2018 15:31
Նուբարաշենը մեր ցավն է. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Նուբարաշեն համայնքում, քանի որ ինչպես նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ Նուբարաշենը Երևանի «աղետի գոտիներից» մեկն է:


«Նուբարաշենը մեր ցավն է:  Մենք անցնում էինք աղբավայրի կողքով և անհարմար էինք զգում նայել ձեր աչքերին: 3 տարի առաջ ԱԺ-ը վավերացրեց հերթական վարկը, և այստեղ պետք է կառուցվեր վերամշակման գործարան: Բայց երբ փորձում ես գտնել պատասխանատուներին, թե ինչու չի կատարվել պարտավորությունը, ինչու են հերթական անգամ խաբել, «քցել», անհարմար ենք զգում, որ մեր սակավ քվեով չենք կարողացել պաշտպանել ձեր իրավունքը»,- ասաց Զոհրաբյանը՝ նշելով, որ եղել է մեկ ուժի քաղաքական մենաշնորհ:

Ըստ քաղաքապետի թեկնածուի՝ իր ամբողջ լրագրողական ու պատգամավորական գործունեությունը եղել է բաց, թափանցիկ, և ինքը կարող է «բաց ճակատով նայել բոլորի աչքերին, որովհետև արել է առավելագույնը»:

«Ես ամաչելու բան չունեմ ձեզ նայելուց. ես իրացրել եմ ձեր վստահությունը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին