Կարևոր իրադարձություններ

Մեր աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին պայմանավորված է իր հանդեպ հարուցված ապօրինի քաղաքական հաշվեհարդարով

10 Սեպտեմբեր, 2018 14:53
Մեր աջակցությունը  Ռոբերտ Քոչարյանին պայմանավորված է իր հանդեպ հարուցված ապօրինի քաղաքական հաշվեհարդարով

«Մեր աջակցությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պայմանավորված է իր հանդեպ հարուցված մեր գնահատականներով ապօրինի քաղաքական հաշվեհարդար հիշեցնող, սահմանադրականության հետ որևէ աղերս չունեցող գործընթացի հետ։  Այս պայքարը կամ աջակցությունը, լինելով բացառապես իրավական, նաև քաղաքական դաշտում է և սահմանափակվում է մեր աջակցությամբ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող ապօրինի գործողություններով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը։ 

Աշոտյանի խոսքով՝  Նիկոլ Փաշինյանի անդրադարձը «Կոմերսանտի» հետ հարցազրույցում, թե տեսեք մենք  Ռոբերտ Քոչարյանին ազատել ենք, միայն ընդգծում է այն հանգամանքը,  «ինչից պաշտոնական քարոզչությունը վարչապետի գլխավորությամբ փորձում էր մինչեւ Մոսկվա այցը փորձում էր հրաժարվել կամ տպավորություն ստեղծել, որ այդպիսի օրակարգային հարց չկա․ «Կարծում եմ, որ մենք բոլորս միասին պետք է պահանջենք մեր կառավարությունից՝ վարչապետից հատկապես լինել մաքսիմալ շիտակ, ազնիվ հասարակության հետ, քաղաքական դաշտի հետ, պետական մարմինների հետ, որովհետև  մենք այստեղ՝ ԱԺ–ում ներկայացնում ենք այնուհանդերձ բոլոր խմբակցություններից եկած, բայց  ինստիտուցիոնալ սահմանադրական մարմին, որին հաշվետու է նաև կառավարությունը։ Ես կուզենամ, որ այդ հարաբերություններում արտաքին քաղաքականության հետ կապված  մանիպուլյացիաներ, բառախաղեր, տեղեկատվական օպերացիաներ չիրականացվեն, քանի որ դրանց կյանքը շատ կարճ է և միայն ընդգծում է խնդրի գոյությունը, ինչքան հաճա են այդ խնդրից հրաժարվում»,–եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին